չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԺ նախագահը մոտ 15 պատգամավորի հետ առաջնագծում է. նիստերը չեն կայանա (տեսանյութ)

ԱԺ նախագահը մոտ 15 պատգամավորի հետ առաջնագծում է. նիստերը չեն կայանա (տեսանյութ)

Երեկ Ազգային Ժողովի խորհրդի նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել: Ըստ armlur.am-ի տեղեկությունների, որոշում է կայացվել այսօր առավոտյան հերթական նիստի մեկնարկից առաջ հաստատել օրակարգը, եթե իհարկե կլինի հրատապ հարց, որը պետք է քննարկեն խորհրդարանականները: Ըստ մեր տեղեկությունների, պատճառը նաեւ այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մոտ 15 պատգամավորների հետ այժմ գտնվում է Արցախի առաջնագծերից մեկում, ինչի համար էլ խորհրդարանի աշխատանքներն այս շաբաթ չեն կայանա:

Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 20-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Հարությունյանը նշել էր, որ քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը եւ հնարավոր նոր զարգացումները: Հավելենք, որ իմքայլական պատգամավորների թվում էին Ռուստամ Բաքոյանը, Մերի Գալստյանը, Լուսինե Բադալյանը, Արեն Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Գայանե Աբրահամյանը, Հրաչյա Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը եւ այլք:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Կիսվել: