շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Այսօր Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Այսօր Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ

Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում, և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում):
 
Մասնավորապես՝ 
 
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն.
 
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն.
 
Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
 
«Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: