չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8–րդ տարելիցն է։

2016թ.ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Ապրիլի 2-ի առավոտյանˋ 8:18-ին Արցախի պաշտպանության բանակից ստացվեց առաջին հաղորդագրությունը, համաձայն որի՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ էր հասցրել խաղաղ բնակավայրերին ու մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Շփման գծի ողջ երկարությամբ տեղի էին ունենում թեժ բախումներ: Առաջին իսկ օրում եղան վիրավորներ նաև խաղաղ բնակչության շրջանում:

Արդեն ապրիլի 2-5-ը թեժ մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով: 90-ականների պատերազմից հետո դրանք ամենալայնածավալ ռազմական գործողություններն էին:

Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։

Եղան նաև տարածքային կորուստներ՝ ադրբեջանական ԶՈՒ-ն գրավել էր Լելե-Թեփեի բարձրունքը: Լելե թեփեում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն: Եղան նաև կորուստներ Հյուսիսային՝ Թալիշ/Մատաղիս-Թափ Կարակոյունլու ուղղությամբ:

ՌԴ միջնորդությամբ, ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց, ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները: Պաշտոնական տվյալներով, մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը տվեց 110 զոհ և 120 վիրավոր: 

  • Կիսվել: