չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս պահին անհետ կորած զինվորների հարազատները կառավարության դիմաց պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Այս պահին անհետ կորած զինվորների հարազատները կառավարության դիմաց պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է անհետ կորած զինվորների հարազատների հետ, նշել էինք, որ վարչապետը հնարավոր է հանդիպի նաև անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների ծնողների երկրորդ խմբի հետ, գրում է ArmLur.am-ը:

Սակայն քիչ առաջ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ խմբի հետ չի հանդիպել:

Այս պահին անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Նրանք ArmLur.am-ին տեղեկացրին, որ վարչապետը դուրս է եկել շենքից, ծնողները փորձել են կանգնեցնել նրա ավտոմեքենան, սակայն ապարդյուն:

 
 
 
 

  • Կիսվել: