հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԹՍ-ների խոցումը Ադրբեջանին նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է հասցրել․ գնդապետ Գարիկ Մովսիսյան

ԱԹՍ-ների խոցումը Ադրբեջանին նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է հասցրել․ գնդապետ Գարիկ Մովսիսյան

Մոտավոր հաշվարկներով՝ նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է կրել Ադրբեջանը։ Այս մասին այսօր Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ասաց ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը՝ ներկայացնելով՝ թե ինչ վնասներ է կրել ադրբեջանական կողմը։ 

«Մոտավոր հաշվարկներով՝ նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է կրել՝ հաշվի առնելով շուկայում առկա տեղեկատվությունը նշված միջոցների գների վերաբերյալ»,- ասաց նա։

Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ասաց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի խոսքով՝ ադրբեջանական խոցված անօդաչու թռչող սարքերը բավական լուրջ ուսումնասիրության աղբյուր են։

«Ամբողջը մեր կողմից ուսումնասիրվել է, ուսումնասիրվում է։ Բավական լուրջ ինֆորմացիոն աղբյուր է։ Լուրջ հետազոտությունների նյութ է՝ ինչպես են նրանք կառավարվում, ինչ ծրագրերով են աշխատում, ինչ միջոցներով կարելի է հակազդել, ամեն ինչ։ Ծրագրավորումը իսրայելական արտադրության է, վատ չեն կառավարում, շատ նորմալ կառավարվում են,  լուրջ ծրագրավորված զենք է, որ ամբողջովին կարող է կատարել իր խնդիրները ավտոմատ ռեժիմում, դրանք խոցվել են մեր հակաօդային պաշտպանության զորքերի հմտության շնորհիվ»,- նշեց գերենալ-մայորը՝ հավելելով, որ հայկական ոչ մի անօդաչու սարք հակառակորդի կողմից չի խոցվել։

 

 

  • Կիսվել: