Աշխարհազորը լինելու է բանակի ռեզերվ, որտեղ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը․ Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման դրված աշխարհազոր ստեղծելու մասին գաղափարը կարևոր եմ համարում և Գլխավոր շտաբի պետի տիրույթում է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Աշխարհազորը դուք դիտեք բանակի ամբողջական ռեզերվ, որտեղ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը՝ ըստ նախատեսված օրենսդրական կարգավորման»,- հավելեց Քոչարյանը։