չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Օգնություններ կատարել հիմնադրամի միջոցով․ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմում է հայ ժողովրդին (տեսանյութ)

Օգնություններ կատարել հիմնադրամի միջոցով․ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմում է հայ ժողովրդին (տեսանյութ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ուղերձով դիմել է թիկունքում կռվողներիս՝ հիշեցնելով, որ մենք դիմակայում ենք չարին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը: Չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Ի տարբերություն թշնամու՝ մենք 10 միլիոն բնակչություն չունենք երկրի ներսում, բայց 10 միլիոն ենք ամբողջ աշխարհում:

«Իմ կոչն ուղղված չէ պարզապես 10 միլիոն հայի, այլ 10 միլիոն պայքար մղողի, 10 միլիոն ոչինչ չխնայողի ու 10 միլիոն հաղթողի: Ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը»,-նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ հայրենիքին ուղղված օգնությունները նպատակային դարձնելու մեկ տարբերաիկ կա՝ օգնություննեը կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

«Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է և ես վստահ եմ, որ դուք այն ամեն վայրկյան ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում»,-նշեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: