Արցախում կռված քաղաքացիներին օգնություն տրամադրելու ընթացակարգերը կկրճատվեն. Գրիգորյան
Կառավարությունը առավելագույնս կկրճատի Լեռնային Ղարաբաղում կռված քաղաքացիներին օգնություն տրամադրելու ընթացակարգերը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխան ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշեց, որ դրա համար հանրապետության կառավարությունը զինծառայողների դիմումները, ինչպես նաեւ նրանց ինքնությունը ստուգելու մի քանի միջոցներ կառաջարկի:
«Միջոցառումները պետք է լինեն այնպիսին, որ զինծառայողներից նվազագույն ջանքեր եւ տեղեկանքներ պահանջվեն: Առաջարկվող միջոցառումների մասին շուտով կհայտարարենք: Մենք պատրաստ ենք հետաքննել բյուրոկրատական քաշքշուկների ցանկացած դեպք եւ հնարավորինս շուտ լուծում տալ դրանց»,-ասացփոխվարչապետը: