Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան
Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
«Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին մեծ թիվ է։
Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:
Նշեմ, որ այս տարեսկզբից, կրակոցների շաբաթական միջինացված թիվը 1300-ի կարգի է լինելում, որոշ դեպքերում՝ նույնիսկ 1000-ից պակաս, սակայն Տավուշում ծավալված գործողություններից հետո, կրակոցների կտրուկ աճ կա»,- գրել է նա։