երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր. Շուշան Ստեփանյան

Առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր. Շուշան Ստեփանյան

Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 10+ ուղղաթիռ, 84+ անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82+ ավտոտրանսպորտ, 10+ զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։

  • Կիսվել: