շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ մինչև 63 տարեկան

Առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ մինչև 63 տարեկան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ մինչև 63 տարեկան:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

 

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունի և ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում: Նույնը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, ում տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի Զինված ուժերում կամ այլ զորքերում, մինչդեռ նրանք կարող են անցնել առողջական վիճակի հետազոտում, բժշկական փորձաքննություն և ծառայության անցնել Զինված ուժերում կամ այլ զորքերում: Ըստ այդմ՝ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրված նախագծով առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը (մինչև 63), բարձրացնել Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը (մինչև 63)»,- ասված է օրենքի նախագծում:

  • Կիսվել: