Արագածոտնի մարզպետը պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի հետ, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին ենք հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Նա նշել է. ՛՛Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝






















2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝






2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիություն» մեդալով է պարգևատրվել՝

Զինծառայողների հարազատների հետ զրույցում կարևորել եմ այն գաղափարը և սերը հայրենիքի հանդեպ, հանուն որի հերոսները չեն խնայել իրենց կյանքը:
Հայրենիքի պաշտպանության մարտերում արիաբար ընկած մեր հերոսների հիշատակը մշտապես բոլորի սրտերում և հոգիներում է լինելու, և ոչ մեկ, ոչ մի պարագայում չի մոռանալու նրանց սխրանքը:
Իմ զորակցությունն եմ հայտնում նահատակների ընտանիքներին և հավաստիացնում եմ, որ մշտապես լինելու եմ նրանց կողքին և աջակցելու եմ խնդիրների լուծմանը:
Հավերժ փառք ու խոնարհում՛՛:



