ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ

Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է է համացանցում շրջանառվող այն լուրերը ըստ որոնց Մեղրիի զորամասի ուղղություամբ կրակոցներ են եղել.
 
«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ: 
 
ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:
Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- գրել է նա:

  • Կիսվել: