Անկախության տոնի առթիվ ՊՆ 10 զինծառայող պարգևատրվել է պետական պարգևներով
Անկախության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՊՆ 10 զինծառայող պարգևատրվել է պետական պարգևներով։
Պարգևատրման հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Սարգիս Սեյրանի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի զորատեսակի շտաբի պետ, փոխգնդապետ Արիության մեդալով՝ Մհեր Հովակիմի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Նժդեհ Բակուրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, կրտսեր սերժանտ Մարտական ծառայության մեդալով՝ Սասուն Աշոտի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Դերենիկ Արտեմի ԱՐՏԵՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Գարուշ Ազադիի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Սերգեյի ԳԱԲՐԻԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վիգեն Հարությունի ՄԱՐՏՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Ռաֆիկ Ռոմանոսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Երախտագիտության մեդալով՝ Սուսաննա Մկրտչի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան»,- ասված է հրամանագրում։



