կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են սկսել Էջմիածնի զորամասի մոտ

Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են սկսել Էջմիածնի զորամասի մոտ

Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են սկսել Էջմիածնի զորամասի մոտ։ 

«Արդեն 80 օր է, ու լուծում չկա։ Ասել էին՝ պետք է Զանգելան մտնեն որոնողական աշխատանքների համար, բայց չեն մտնում, ասում են՝ հակառակորդը թույլ չի տալիս։ Հիմա էլ մենք գնանք տուն՝ ի՞նչ անենք, կմնանք այնքան, մինչեւ լուծեն հարցը։ Չենք գնում Կառավարության առջեւ, որովհետեւ այս զորամասից են մեր երեխաներին տարել։ Միջոցներ ենք ձեռնարկում, կրակ ենք վառում, որ գիշերը մնանք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ 

Հիշեցնենք, որ երկար ժամանակ է՝ զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում զորամասի մոտ։ 

  • Կիսվել: