ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անդրադարձել ենք Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին․ Պապիկյան

Անդրադարձել ենք Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին․ Պապիկյան

Փետրվարի 25-ին հանդիպել եմ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին»:

  • Կիսվել: