չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Անցկացվել է «ՀՀ ԶՈւ-ում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով պարապմունք

Անցկացվել է «ՀՀ ԶՈւ-ում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով պարապմունք

Փետրվարի 10-ին N զորամիավորումում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդագործնական պարապմունք՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-իրավաբանների, սպա-հոգեբանների և գնդերեցների մասնակցությամբ։

Մեթոդագործնական պարապմունքի ընթացքում քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։


  • Կիսվել: