հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմում վիրավորում է ստացել 9094 անձ. Դատախազություն

Պատերազմում վիրավորում է ստացել 9094 անձ. Դատախազություն

2020թ. ընթացքում Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Այդ մասին հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան կողմից անցկացված խորհրդակցության ժամանակ։

Նա նշել է նաև, որ 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողկան աշխատանքների շարունակման հետ:

Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը, և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը:

 

 

  • Կիսվել: