հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ամբողջ գիշեր կրակոցներ են հնչել դիրքերում. ի՞նչ վիճակ է Չինարիում

Ամբողջ գիշեր կրակոցներ են հնչել դիրքերում. ի՞նչ վիճակ է Չինարիում

Գիշերը պարբերաբար հնչել են կրակոցներ Չինարիի դիրքերում: Եվ այս պահին էլ լսելի է կրակոցների ձայները: Այս մասին Չինարիից հայտնում է VERELQ-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ նախօրեին Չինարիում երկու տուն էր վնասվել. մի տանը, բարեբախտաբար, մարդ չի եղել այդ պահին, մյուսում եղել են տան անդամները, այդ թվում չորս անչափահաս երեխաներ: Տունը վնասվել է, բայց մարդկանց ոչինչ չի եղել:

Չինարիի գյուղապետի խոսքով, սա աննախադեպ է, վերջին անգամ այսպիսի ինտենսիվությամբ կրակահերթ՝ գյուղի ուղղությամբ, եղել է 2015 թվականին:

«Մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չկան: Կա անհանգստություն, մարդիկ խմբված քննարկում են, բայց խուճապ բացարձակ չկա: Բնակիչները, ցավոք, արդեն սովոր են ապրել կրակոցների տակ»,- նշեց մեր թղթակիցը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։

  • Կիսվել: