երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տավուշում ադրբեջանական կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՏՍԿ

Տավուշում ադրբեջանական կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել. ՏՍԿ

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարությունից @infocheck_am -ին հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սահմանային իրավիճակը վերահսկելի է և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։

  • Կիսվել: