Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակից և ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: