հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից շարունակում են կրակել Սոթքի ուղղությամբ․ կա 2 վիրավոր

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից շարունակում են կրակել Սոթքի ուղղությամբ․ կա 2 վիրավոր

Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:
 
Ավելի վաղ ՊՆ հաղորդել էր, որ ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:
 
ՊՆ նաև հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը։
 
Հավելենք, որ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: