երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքի ուղղությամբ, նաև շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ կա երկու վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքի ուղղությամբ, նաև շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ կա երկու վիրավոր

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: