Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Հայտնում են ՀՀ Պն-ից
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էին նաև հուլիսի 12-ի առավոտյան, ինչի հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե․ Խ․-ն։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։