հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի «փառապանծ» բանակի զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն չի դրսևորել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի «փառապանծ» բանակի զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն չի դրսևորել. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի գործողութունները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում ենք։ Այս մասին այսօր հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը պահպանո՞ւմ է այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, այո, պահպանում է, և մենք էլ դա տեսնում ենք, գործողությունները մեզ համար պարզ են, ըստ անհրաժեշտութան, եթե կդիմեն գործողությունների ու սադրանքների, կստանան արժանի հակահարված»,- նշեց նա։

Նա նշեց նաև, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն առավոտյան խոցել են ադրբեջանական ԱԹՍ։

«Հակառակորդի «ORBITER-3»-ը խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը մոդեռնիզացրել են հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Միաժամանակ ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ Ադրբեջանի «փառապանծ» բանակի, որի մասին շատ են սիրում խոսել Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը, զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել։

«Անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը իրենց արդյունավետությունը չեն դրսևորել, և տակը մնում են ԱԹՍ-ները։ Ադրբեջանը, կարծես թե, բացառապես օգտագործում է իսրայալեկան ԱԹՍ-ներ,  որոնք շատ թանկ են, այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս, գումարներն էլ կտրվում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից ու ծախսվում այս ուղղությամբ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: