կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել սահմանին, չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել սահմանին, չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը:

Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

  • Կիսվել: