ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանցիները կրակել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակ էր բացել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էին 2 հնդիկ աշխատակից։
 
Հավելենք, որ ԱՄՆ Պետդեպը դեպքի առնչությամբ իր վրդովմունքն էր արտահայտել Ադրբեջանին, քանզի գործարանը նաև ամերիկյան մասնաբաժին ունի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: