հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեր զինվորները պինդ են ու առողջ․ ՊՆ մամուլի խոսնակ

Մեր զինվորները պինդ են ու առողջ․ ՊՆ մամուլի խոսնակ

Մեր զինվորները պինդ են ու առողջ։ Այս մասին գրում պաշտպանության նախարարության մամուլի խոսնալ Շուշան Ստեփանյանը։ Նա տեղեկացնում է, որ ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում։ Հերքելով հերթկան ապատեղեկատվությունը՝ նա գրում է․

«ՍՈւՏ է... ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին... մեր զինվորները պինդ են ու առողջ»։

 

  • Կիսվել: