Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը կեղծ են
Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը է ներխուժել է Վարդենիսի Սոթքի հանքավայրի մոտ գտնվող դիրքեր։