չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք, 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք, 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք:  Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Այդ դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 42 անձ: Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում, 3 քրեական գործեր միացվել են այլ գործերի, 2 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 1 քրեական գործով (36 անձանց նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Հարությունյանը:

  • Կիսվել: