շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ:

Դիրքերի ավագներն ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

 

«Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ զինծառայողները զգոն են և պատրաստ ցանկացած իրավիճակում կատարելու առաջադրված խնդիրները»,- ասված է ՊՆ հայտարարությունում:

 

  • Կիսվել: