երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
2022-ի այս օրն Ադրբեջանը հարձակվեց ՀՀ -ի վրա, սկսվեցին սեպտեմբերյան ռազմական գործողությունները

2022-ի այս օրն Ադրբեջանը հարձակվեց ՀՀ -ի վրա, սկսվեցին սեպտեմբերյան ռազմական գործողությունները

2022 թ-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։ 05-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ՝ ագրեսիան ծավալելով միանգամից մի քանի ուղղություններով։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ արձակեցին Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության համար երկու օր տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհվեցին  207 մարտիկներ, մեր բանակն ունեցավ  293 վիրավոր և ավելի քան 20 գերեվարված։ Բացի այդ, ադրբեջանցիներն օկուպացրեցին ՀՀ ինքնիշխան տարածքի տասնյակ հեկտարներ, ինչպես նաև գնդակոծեցին քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ։

Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվեց  նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, որի անձնակազմը շտապ լքեց այն։ 

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով ռազմական գործողությունների սկզբից Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվեցին  առնվազն 2570 բնակիչներ։

  • Կիսվել: