հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն

12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն

Դեռևս սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, կալանավորված անձինք, այդ թվում՝ նաև սպաներ, դիմումներ էին գրել՝ առաջնագիծ գնալու համար: Դատապարտյալները պատրաստակամություն էին հայտնել ռազմական դրությունից հետո վերադառնալ՝ շարունակելու կրել իրենց պատիժը:

Ինչպես արդենԵրեկ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 28-ին դատարանը փոխել էր մարտական ուղի անցած 2 կալանավորված անձի խափանման միջոցները, որպեսզի նրանք հնարավորություն ունենան առաջնագծում մասնակցել ռազմական գործողություններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ ընդհանուր թվով 16 դատապարտյալ կմեկնի ռազմաճակատ:



  • Կիսվել: