երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին 1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:

«Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն: Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել և թերությունները շտկելու ցուցումներ տվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: