ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի մշակույթի նախարարը քննարկել են Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսին վերաբերող հարցեր

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի մշակույթի նախարարը քննարկել են Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսին վերաբերող հարցեր

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին:

Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրությունների, ինչպես նաև համատեղ կինոարտադրության և օպերային թատրոնի հյուրախաղերի վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Շարլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման թեմային:

Կողմերը քննարկել են երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացմանը միտված մի շարք հարցեր՝ դրանցում հատկապես ընդգրկելով երիտասարդներին։

Աշնանը նախատեսվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի այցը Հայաստան։

 

  • Կիսվել: