շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ժամանակավոր ցուցադրություն՝ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով

Ժամանակավոր ցուցադրություն՝ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով

Հայաստանի պատմության թանգարանից տեղեկացնում են՝ թանգարանում տեղի կունենա «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։                                                   
«Լճաշենը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են սկսած 1866 թվականից և շարունակվում են մինչև մեր օրերը։ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվելու է հուշարձանի հարուստ հավաքածուից մի մեծ հատված, որը հայտնաբերվել է 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։
 
Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: