երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների համար հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների համար հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքներ իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։

Ընկերության տարածած հայտարարությունում ասվում է. «2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար, լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։

Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած կապալառուի տեխնիկայով։

Հայտարարված ծավալները տեղափոխելու համար, կապալառուն պետք է ապահովի անհրաժեշտ քանակությամբ թրթուրավոր բուլդոզերներ, էքսկավատորներ, 30-ից 60 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր և անհրաժեշտության դեպքում նաև` այլ տեխնիկա։

Ամբողջական հայտարարությունը և տեխնիկական առաջադրանքը նշված հղումով:  

  • Կիսվել: