երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում բացվել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսը

Վրաստանում բացվել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսը

Այսօր՝ հունվարի 26-ին, Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում, որտեղ այժմ գործում է Կովկասյան համալսարանը, հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում կայացավ, գրում է aliq.ge-ն:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Կովկասյան համալսարանի ռեկտոր Կախաբեր Կորձաիան և այլք:

Թբիլիսիում հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը ներկաներին պատմել է Ներսիսյան հոգևոր դպրոցի մասին:

Ցուցահանդեսն առաջիկա երեք շաբաթների ընթացքում կշարունակի գործել Կովկասյան համալսարանում:

  • Կիսվել: