չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը

Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը

«Տեքստիլ ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի և Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 
 
Ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) աշուն-ձմեռ հավաքածուները:
 
Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր Stand with Armenia («Կանգնե՛ք Հայաստանի կողքին»): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:
 
«Տեքստիլ ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը այս տարի անցկացվել է առաջին անգամ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
 

 

  • Կիսվել: