երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերջին երեք ամսում ավելի քան 28 հազար մարդ այցելել է արգելոց-թանգարաններ

Վերջին երեք ամսում ավելի քան 28 հազար մարդ այցելել է արգելոց-թանգարաններ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2023 թ. ինն ամսվա ընթացքում արգելոցներ, արգելոց-թանգարաններ  այցելությունների արդյունքները։ ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, վերջին եռամսյակի ընթացքում գրանցվել է ավելի քան 28 հազար այցելություն, իսկ ինն ամսվա ընթացքում 61 հազարից ավելի այցելություն։

Այս ցուցանիշը 10-% -ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2022 թ․ արգելոցների, արգելոց-թանգարաններ ինն ամսվա այցելությունների ընդհանուր  թիվը՝  ավելի քան 55 հազար։

  • Կիսվել: