հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վայոց ձորում 13-րդ դարի խաչքարը վնասվել է կայծակի հետևանքով

Վայոց ձորում 13-րդ դարի խաչքարը վնասվել է կայծակի հետևանքով

Վայոց ձորի մարզում կայծակի  հետևանքով խաչքար է վնասվել: 13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում: Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ:

ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնագետների հետ քննարկում է խաչքարի հետագա ճակատագիրը:

  • Կիսվել: