Վալերի Գերգիևը հեռացվել է Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից
Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբն ազատել է ռուս դիրիժոր Վալերի Գերգիևին գլխավոր դիրիժորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երաժիշտին խնդրել էին հստակ դիրքորոշում զբաղեցնել Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների վերաբերյալ:
Փետրվարի 25–ին Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը հայտարարել էր, որ եթե Վալերի Գերգիևն ՛՛իր դիրքորոշումը չհայտնի մինչև երկուշաբթի, նա չի կարողանա մնալ գլխավոր դիրիժորի պաշտոնում՛՛: Իսկ արդեն այսօր Ռայթերը հայտարարեց, որ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը խզում է պայմանագիրը Գերգիևի հետ։