երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-ամյակը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-ամյակը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ավելի քան կես դար ստեղծագործական կոլեկտիվը, անաղարտ պահելով հայկական պարի ուրույն դիմագիծը, անմնացորդ նվիրումով ծառայել է հայ ժողովրդական պարարվեստի հանրահռչակմանը: Անուրանալի է անսամբլի հիմնադիր և երկարամյա գեղարվեստական ղեկավար Բորիս Գևորգյանի և մյուս պարուսույցների դերը հայկական ժողովրդական մշակույթը սերունդներին փոխանցելու գործում:

Կրկին շնորհավորելով վաստակավոր կոլեկտիվին՝ մաղթում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ և բեղմնավոր գործունեություն»:

 

  • Կիսվել: