կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ութ գիրք և չորս ամսագիր. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր հրատարակությունների շնորհանդես

Ութ գիրք և չորս ամսագիր. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր հրատարակությունների շնորհանդես

Սույն թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ վերջին հրատարակությունների շնորհանդեսը:

 

Այդ օրն ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ութ գիրք և չորս ամսագիր: Գրքերից հինգը «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական թողարկումներն են, որոնցում ներկայացված են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հետևյալ հուշագրությունները.

 

Սերոբ-Սրապ Մխիթարյան, «Մեր գյուղի պատմությունը», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Քրիստինե Նաջարյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 5, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021),

Արտաշես Խաչատրյան, «Հուշեր», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Լևոն Աշպահյան, «Իմ կյանքի մասին», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Նարինե Հակոբյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 6, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),

Aram Mantashyan, Aram Could Not Be Seito, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Sokrat Mkrtchyan Memoirs, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 7, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022),

Գառնիկ Կ. Պօտուռեան, «Տարագրի յուշեր 1915-1917», խմբագիր, յառաջաբանի եւ ծանօթագրութիւններու հեղինակ՝ Միհրան Ա. Մինասեան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 8, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),

Միքայել Բարթիկյան, «Արնաշաղախ Իզմիրը» և Օհանես (Օննիկ) Ղազերյան, «Կենսագրական նօթեր», խմբագիր, առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ Թեհմինե Մարտոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 9, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022):

 

Շնորհանդեսին կներկայացվի նաև ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանի աշխատասիրած «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021):

Այս ընթացքում ՀՑԹԻ-ն հրատարակել է Զապել Եսայանի «Մուրադի ճամփորդությունը» գրքի անգլերեն թարգմանությունը՝ Zabel Yesayan, Murad’s Journey: From Sivas to Batum, անգլերեն թարգմանությունը՝ Արա Ստեփան Մելքոնյանի, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022):

ՀՑԹԻ կողմից հրատարակվել է նաև մեկ կոլեկտիվ մենագրություն՝ «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին», հեղինակներ՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյան, Ռեգինա Գալուստյան, պ.գ.թ. Շուշան Խաչատրյան, բ.գ.թ. Էլինա Միրզոյան, նախաբանը՝ պ.գ.թ. Նարինե Մարգարյան:

 

Լույս են տեսել նաև ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2022 թ. առաջին և երկրորդ համարները, ինչպես նաև “International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. առաջին և երկրորդ համարները, վերջինս ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին:

Շնորհանդեսի օրվանից մինչև ապրիլի 30-ը ՀՑԹԻ բոլոր հրատարակությունները կվաճառվեն զեղչերով:

  • Կիսվել: