ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուրախ եմ, որ Շառլի հայրենիքում եմ. ZAZ

Ուրախ եմ, որ Շառլի հայրենիքում եմ. ZAZ

Ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը Հայաստանում է, նա վաղը՝ հունիսի 25-ին, Երեւանի Հրազդան մարզադաշտում հանդես կգա համերգով: Իսկ այսօր երգչուհին հանդիպել է հայ լրագրողների հետ և նշել, որ շատ ուրախ է լինել Ազնավուրի հայրենիքում։

՛՛«Շատ ուրախ եմ լինել այստեղ, եւ հետաքրքրությամբ լի եմ, թե ինչպիսին է լինելու վաղվա համերգը՛՛,-ասել է ZAZ-ը:

Նա հավելել է, որ, լինելով Հայաստանում, մեծ ջերմություն ու պատասխանատվություն է զգում, քանի որ Ազնավուրի հողում է:

՛՛Ազնավուրն ինձ շատ կարեւոր խորհուրդներ է տվել, որոնցից էր, օրինակ, անգլերեն սովորելը, որը ես այդպես էլ չարեցի: Ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, ու սա ինձ համար նաեւ պատասխանտու քայլ է, քանի որ Շառլի հայրենիքում եմ: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ տարիներ առաջ` Ֆրանկոֆոնիայի շրջանակում, իսկ մեկնելիս հուզվել էի: Երեւանում շատ ժամանակ չեմ անցկացրել, բայց մարդկանց ջերմությունը միանգամից զգացել եմ՛՛,-պատմել է ZAZ-ը:

Խոսելով իր վաղվա համերգի մասին՝ երգչուհին վստահեցրել է,  լավ տրամադրությունն ապահովված է:

  • Կիսվել: