ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թույլտվություն չենք տրամադրել և չենք մասնակցել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը. ԿԳՄՍՆ-ն հերքում է

Թույլտվություն չենք տրամադրել և չենք մասնակցել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը. ԿԳՄՍՆ-ն հերքում է

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է՝ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։

Հերքման տեքստում նշված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:

Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»:

 

  • Կիսվել: