չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը հանդիպել է թատերական գործիչների հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է թատերական գործիչների հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը թատերարվեստի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանն այս տարի տարբերվող ձևաչափով է նշում Թատրոնի համաշխարհային օրը:

«Թատրոնը միշտ եղել է Երևանի մշակութային կյանքի առանցքը, որն իր շուրջ է հավաքում բոլորին: Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ շնորհավորում եմ մեր թատրոնների ողջ անձնակազմին և մաղթում ստեղծագործական անսպառ եռանդ և լեփ-լեցուն դահլիճներ:

Օրվա խորհրդով այսօր հանդիպեցինք թատերական գործիչների հետ՝ քննարկելու Երևանում թատրոնի կյանքի շատ հարցեր: Մշակույթի ոլորտի խթանումը մեր առաջնահերթություններից է, ինչի մասին վկայում են քաղաքապետարանի բազմաթիվ մշակութային նախագծերն ու ոլորտի աջակցման այլ նախաձեռնությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը:

Մանրամասները` տեսանյութում.

  • Կիսվել: