երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տևական դադարից հետո բացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

Տևական դադարից հետո բացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

Տևական դադարից հետո, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռները բացեց այցելուների առաջ, տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:

՛՛<<ԼՈՌԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ>> խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես նաև թանգարանների դերն ու նշանակությունը կարևորող քաղաքացիներ:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տան <<Շողակն>> երգչախմբի ելույթից հետո ողջույնի խոսք ասաց թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը:Վերջինս ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց բացմանը մասնակցելու և մշտապես թանգարանին աջակցելու համար: Տնօրենը հանգամանալի ներկայացրեց հնագիտական և ազգագրական ֆոնդերի եզակի նմուշները, որոնք մեր տարածաշրջանի հարուստ պատմության լուռ վկաներն են: Գոհունակության և երախտիքի խոսք ասաց Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, ով բարձր գնահատեց թանգարանի տնօրենի և աշխատակիցների կատարած գործը և հույս հայտնեց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: Հյուրերի խոսքով՝ թանգարանը մեծ ու նվիրական գործ է կատարում այս ուղղությամբ, որը նաև գիտական ու ճանաչողական կարևոր նշանակություն ունի:

Արվում է ամեն ինչ, որ ողջ տարվա ընթացքում թանգարանը լինի մարդաշատ, իրականացվեն բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ, և ընդլայնվի թանգարանի համագործակցությունների շրջանակը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: