երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թեհրանի սրտում գործում է Հայկական մարդաբանության թանգարանը

Թեհրանի սրտում գործում է Հայկական մարդաբանության թանգարանը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի անվան թանգարանը 2008 թվականին է հիմնվել և հայտնի է նաև որպես հայկական մարդաբանության թանգարան, գրում է parstoday.com-ը:

Թանգարանը ներառում է կրոնական արարողությունների համար նախատեսված սարքավորումներ, պատկերներ և տեղեկություններ Իրանի  հայկական եկեղեցիների և վանքերի մասին, պատմական տարբեր ժամանակաշրջանների հայկական ավանդական կանացի հագուստներ, նշանավոր քանդակագործ Լիլիթ Տերյանի նվիրաբերած արձանները և հայ նկարիչների այլ գործեր:

Արտակ Մանուկյանը Իրանի Հայոց Եկեղեցու հոգևոր առաջնորդն էր, ով այս պաշտոնը զբաղեցրել է քառասուն տարի՝ 1960-2000 թթ.-ին:

Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 4-ին Մեծի Տանն  Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Քեշիշյանի ներկայությամբ, ով պաշտոնական հյուրն էր Թեհրանում:

Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի թանգարանը կամ Իրանահայության թանգարանը գտնվում է Ջոմհուրի փողոցում, Միրզա Քուչաք Խան փողոցում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: