շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի կունենա «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը

Տեղի կունենա «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ ԿԳՄՍՆ «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհի ֆինանսավորմամբ ստեղծվել է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը: Այս մասին երեկ հայտնել է գերատեսչությունը։

«Հուլիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Այ Իքս-Թեք» ընկերության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը:

 

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ իրականության (VR) ակնոցների միջոցով՝ վիրտուալ տարբերակով հայտնվել կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծման գործընթացին:

 

VR ակնոցով այցելուները կտեսնեն Արամ Խաչատրյանին՝ ստեղծագործական ակտիվ իրավիճակում. նա նվագում է, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում է, հնչում է «Սուսերով պարի» երաժշտությունը»,- :

  • Կիսվել: